Նոյեմբերի 24-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել